Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում, որտեղ պետք է կայանար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի դասախոսությունը, ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել, ինչից հետո համալսարանում գտնվող մարդիկ տարհանվել են: Այս մասին հայտնում է trend գործակալությունը` հղում անելով Dapd-ին:
Ներկա պահին անվտանգության աշխատակիցները ռումբի որոնման աշխատանքներ են իրականացնում: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահին, ապա նա պաշտոնական այցով գտնվում է Բեռլինում:











































