Friday, 03 05 2024
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»

Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արամ Սարգսյանը։ Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված։

Չնայած ԱՀ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում համապատասխան օրենսդրական փոփոխություններ արվեցին, կարգ մշակվեց, որ այդ գումարները վաղաժամ վերադարձվեն ցանկացողներին, քանի որ վտարանդի արցախցիներն այլեւս համարվելու են ՀՀ աշխատողներ եւ, ըստ այդմ՝ կուտակելու են ՀՀ օրենսդրական կանոններով, եւ գործընթացի մեկնարկն արդեն պետք է տրված լիներ, սակայն գումարները չեն փոխանցվում տերերին։

Արցախում կենսաթոշակային գումարները կուտակվել են «Ջեներալ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ի ստեղծած Պահպանողական կենսաթոշակային ֆոնդում։ Ընկերությունը գրանցվել է Հայաստանի Կենտրոնական բանկում՝ 2019 թ․ օգոստոսի 2-ին, եւ ստացել է ներդրումային ֆոնդի գործունեության լիցենզիա, այսինքն՝ գործունեությունը կարգավորվում է ԿԲ-ի կողմից։ Չնայած դրան, թե՛ ԿԲ-ն, թե՛ ՀՀ կառավարությունը որոշել են ջրել այս թեման՝ չզբաղվել խնդրով։

Արցախի վերնախավը քննարկել է՝ եթե ՀՀ պատկան գերատեսչությունները շարունակեն այս պահվածքը, արցախցիները բողոքի ակցիաներ կնախաձեռնեն։ Խոսել են նաեւ ԼՂ-ից ռուս խաղաղապահների հեռանալու մասին, Շահրամանյանն ասել է, որ իր համար եւս անակնկալ է եղել ռուսների քայլը, առաջիկայում փորձելու է հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում