Wednesday, 01 05 2024
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել

Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Երեւանից հստակ արձագանք է է ակնկալում նախօրեին տարածված փաստաթղթի առնչությամբ: Խոսքը փաստաթղթի մասին է, որն ըստ այն տարածող տեղեկատվական հարթակների, վերաբերում է ապրիլի 5-ի բրյուսելյան եռակողմ հանդիպմանը եւ այսպես ասած արտահոսել է դրանից: Ներկայացվածի բովանդակության մեջ խոսվում է այն մասին, որ Բրյուսելում այսպես ասած փակ ռեժիմում քննարկվել են ռազմա-քաղաքական հարցեր, մասնավորապես Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը փոխարինել ՆԱՏՕ, ԱՄՆ, ԵՄ մասնագետներով, նաեւ Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների անցում արեւմտյան վերահսկողության տիրույթ, եւ այդօրինակ այլ հարցեր:

Տեղեկությունը նախօրեին տարածել են կարծես թե ադրբեջանական աղբյուրները եւ առ այսօր չկա որեւէ պաշտոնական արձագանք թե Բրյուսելից ուՎաշինգտոնից, թե Երեւանից: Մոսկվան «որսում» է տարածված տեղեկությունն ու փաստորեն Երեւանին դնում հստակ արձագանքի անհրաժեշտության առաջ: Եթե հայտարարվի, որ այդպիսի քննարկում եղել է, ապա դա ըստ էության նշանակելու է ուղիղ առչակատում Ռուսաստանի հետ: Ի դեպ, այստեղ թերեւս ուշադրության է արժանի այն, որ իբրեւ թե բրյուսելյան հանդիպումից «արտահոսած» այդ տեղեկությունը ադրբեջանցիները հանրայնացնում են նույն օրը, երբ պաշտոնապես հայտարարվում է նաեւ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման վերաբերյալ ռուս-ադրբեջանական բարձրագույն մակարդակով կայացված որոշման մասին:

Բարդ է ասել, կա՞ որեւէ էական կապ այդ ժամանակագրական զուգորդման պայմաններում, բայց բավականին նշմարելի է բաց թողնված «արտահոսքի» առնչությամբ Բաքվի հաշվարկը: Եթե Երեւանը հերքում է այդ տեղեկությունը, հերքում է, որ Բրյուսելում քննարկվել են այդպիսի հարցեր, ապա Բաքուն դա կփորձի այսպես ասած խաղարկել եւ վաճառել Արեւմուտքում: Իսկ առայժմ փորձել է խաղարկել Ռուսաստանում եւ Զախարովայի հարցադրումը վկայում է, որ առնվազն այս պահին խաղարկումը հասել է որոշակի նպատակի՝ հնչել է Երեւանին ուղղված հարց:

Մյուս կողմից, եթե ադրբեջանական տիրույթում հրապարակվածը իրապես արտահոսք է, հարց է առաջանում, թե ի՞նչպես, ու՞մ միջոցով է այդ փաստաթուղթը «արտահոսել» Բրյուսելի փակ հանդիպումից: Ո՞վ է մի կողմից հարաբերվել այնտեղ Երեւանի հետ, մյուս կողմից «փոխանցում» կատարել Բաքվին՝ հանդիպումից հետո: Բոլոր դեպքերում, տեղի ունեցողը ակնհայտորեն վկայում է առնվազն տեղեկատվական քաղաքականության առնչությամբ Երեւանի ձախողման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում