Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի համար արկեր գնելու չեխական նախաձեռնությունը հնարավորություն է տվել 500 հազար միավոր զինամթերք կուտակել։
Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Պլանը, որտեղ Չեխիան որպես միջնորդ է հանդես գալիս ԵՄ-ի սահմաններից դուրս արկերի գնման հարցում, հնարավորություն է տվել ապահովել 500 հազար միավորի առաքումը»,-հաղորդում է Bloomberg-ը։