Սիրիայում այս տարվա մարտից սկսած բախումների արդյունքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 2.700-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր քարտուղարին: Նրա խոսքերով՝ զոհված մարդկանց շարքերում են առնվազն 100 երեխաներ:
Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Երկրի տարբեր շրջաններում պարբերաբար բախումներ են գրանցվում:
Սիրիայի կառավարությունը հայտարարում է, որ երկիր են ներթափանցել ահաբեկչական խմբավորումներ, և բանակն իրականացնում է անվտանգության ապահովման միջոցառումներ, մինչդեռ արևմտյան երկրները Սիրիային կոչ են անում դադարեցնել բռնությունները ցուցարարների հանդեպ, իսկ նախագահ Բաշար Ալ-Ասադին կոչ են անում հրաժարական տալ:






































