Շվեյցարական SIX Securities Services ընկերությունը, որի միջոցով շվեյցարական SIX բորսայում հաճախորդներն իրականացնում են վճարումները, թույլատրել է որպես վճարման միջոց օգտագործել ոսկին: Այս մասին հաղորդում է Securities Technology Monitor-ը:
Արդեն կիրակի օրը SIX-ում վճարումներն իրականացվում էին ոսկով` մեկ ունցիան 1825 դոլար փոխարժեքով: France Presse գործակալությունը հաղորդում է, որ բորսայում վճարումները ոսկով կատարելու պահանջն ավելացել է շուկաներում անկայունության ընդհանուր ֆոնին: