Wednesday, 08 05 2024
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Մասնավորապես՝ քննարկումների արդյունքում խորհրդի անդամները հաստատել են խորհրդի գործող աշխատակարգում կատարված փոփոխությունները: Քննարկվել և հաստատվել է խորհրդի՝ Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության բաշխման մասին ս.թ. մարտի 5-ի որոշմամբ համատեղ ծրագրերի համար հատկացված գումարով միջոցառում կազմակերպելու հարցը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է հաջորդ նիստի ընթացքում միջոցառման անցկացման վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որոնք միտված կլինեն այն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն:

Ըստ աղբյուրի՝ օրակարգի հարցերի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, խորհրդի անդամ Վաչե Տերտերյանը զեկուցել է պետական բյուջեից ազգային փոքրամասնությունների համայնքներին 2024 թվականին հատկացվող ֆինանսական միջոցների և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ համայնքների խոշորացման ծրագրին չմասնակցած համայնքներն արդեն իսկ 2021 թվականից մասնակցել են սուբվենցիոն ծրագրերին: 2021 թվականին իրականացվել է 6 ծրագիր, 2022 թվականին՝ 7 ծրագիր, 2023 թվականին՝ 9 ծրագիր, 2024 թվականին 8 ծրագրի հայտ է ներկայացվել: Ընդգծվել է, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում 2024 թվականի պետական բյուջեով բոլոր այս համայնքներին, որոնք չեն մասնակցել խոշորացմանը և ունեն փոքրաթիվ բնակչություն, դոտացիան ամրագրվել է 50 մլն դրամ: Նշվել է, որ 2024 թվականին նախատեսված ծրագրերից բացի, կա ևս 3 խոշոր ծրագիր, որոնց նախապատրաստական աշխատանքները, վարչապետի հանձնարարությամբ, առանձին որոշումներով մեկնարկել են: Ըստ այդմ՝ նախագծման աշխատանքներ են իրականացվում Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքի և մարզի այլ համայնքների հետ հաղորդակցություն ապահովող 3 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 150 մլն դրամ, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 100 մլն դրամ և Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 400 մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 1.8 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել 2021-2024 թվականներին, որից 914 մլն եղել է պետական բյուջեի համաֆինանսավորումը, 585 մլն համայնքային համաֆինանսավորումն է, ներգրավվել են նաև այլ միջոցներ:

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը կարևորել է նման զեկույցների պարբերաբար ներկայացումը, որոնք ամփոփում են ազգային փոքրամասնություններով համայնքներում և խոշորացված համայնքների ազգային փոքրամասնություններով բնակավայրերում իրականացվող ծրագրերը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրացված այլ հարցեր: Արայիկ Հարությունյանն առաջարկել է հրատապ հարցեր լինելու դեպքում դրանք ներկայացնել համապատասխան ստորաբաժանում, և հաջորդ նիստերին դրանք, ըստ առաջնահերթության, կներառվեն օրակարգում և կքննարկվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում