Շաբաթ օրը՝ գիշերը, օնկոլոգիական հիվանդությունից մահացել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահ Գալինա Չալիկովան: Այս մասին հայտնում է բարեգործական հիմնադրամի կայքը: Գալինա Չալիկովան բարեգործությամբ սկսել է զբաղվել 1989թ.-ից, Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Այն ժամանակ նա միջոցներ և իրեր էր հավաքում Հայաստանի կարիքավոր երեխաների համար, որոնք բուժվում էին Մոսկվայում:
1990-ական թվականներին Չալիկովան եղել է Բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահ: 2006թ.-ին Գալինա Նովիչկովայի, դերասանուհիներ Չուլպան Խամատովայի և Դինա Կորզունի հետ ստեղծել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է օնկոլոգիական և արյունաբանական հիվանդություններով տառապող երեխաների համար բուժման միջոցներ հավաքելով:
«Գալյայի հետ բարիանում էին քաղաքական գործիչները, օլիգարխները, հանցագործները, տատիկները, դերասանները, ուսանողները. մենք սկսեցինք տեսնել նրանց, ովքեր ունեն մեր օգնության կարիքը»,- նշում են Գալինա Չալիկովայի գործընկերները: Հիմնադրամի կայքում հրապարակված հաշվետվության համաձայն՝ հիմնադրամը 2010թ.-ին 580մլն ռուբլի է հատկացրել օգնության համար: Այս գումարները ծախսվել են թանկարժեք դեղեր, հիվանդանոցային տեխնիկա գնելու, արտասահմանում բուժման ուղարկելու և հիվանդների ընտանիքներին սոցիալական օգնություն ցույց տալու համար:









































