Աշխարհում մարդու սերմի ամենամեծ բանկը հրաժարվում է շիկակարմրահեր դոնորների ծառայություններից, քանի որ նրանց սերմի նկատմամբ հետաքրքրությունը շատ փոքր է: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Ինչպես պատմել է Cryos սերմի բանկերի միջազգային ցանցի տնօրեն Օլե Շոուն, վերջին տարիներին դոնոր դառնալ ցանկացողների թիվը զգալիորեն աճել է, ինչը թույլ է տալիս ավելի մանրազնին ընտրություն կատարել: Նա նշել է, որ հնարավոր բոլոր ռեզերվները զբաղեցված են, իսկ հերթագրված 600 դոնոր կա:
Շոուն նշել է, որ իրենք հետզհետե հրաժարվում են շիկակարմրահեր դոնորներից, քանի որ դրա պահանջարկը քիչ է: Նա հավելել է, որ շիկակարմրահերների նկատմամբ ուշադրությունը ամենամեծը Իռլանդիայում է:










































