Թայլանդում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 112-ի: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է թագավորության աղետների հետևանքների կանխարգելման վարչության ներկայացուցիչը:
Ինչպես փոխանցում է ITAR-TASS գործակալությունը, Չաո Փրայ գետի շրջակայքում գտնվող յոթ նահանգներում բնակիչներն ամրացնում են ամբարտակները ավազի պարկերով: Սպասվում է, որ մոտակա երեք օրերին ջրի մակարդակը գետում 30 սմ և ավելի կբարձրանա: Բանկոգի և նրա շրջակայքի պոմպակայանների աշխատակիցները անցել են շուրջօրյա աշխատանքային ռեժիմի: Քաղաքի իշխանությունները նշում են, որ կարող են աղետը կանխել, եթե քաղաքում հորդառատ անձրևներ չլինեն:
Երկու ամիս շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով, ըստ աղետների հետևանքների կանխարգելման վարչության, արդեն տուժել է 1,4 մլն մարդ: Հիվանդանոցներում և հոսպիտալներում է հայտնվել ավելի քան 250 հազար մարդ: Ներկա պահին Թաիլանդում ջրի տակ է մնացել 26 նահանգ: Աղետը դեռևս ուժեղ վնասներ է հասցրել միայն երկրի հյուսիսային շրջաններին: Հիմա արդեն ջուրը հասել է երկրի կենտրոնական և հարավային շրջաններ: