Գերմանական Բրաունշվեյգ քաղաքի մի բնակչուհի իր նախկին սիրեկանին զրկել է ատամի շարժական պրոթեզից, քանի որ կռվել էր և հեռացել նրանից: Այս միջադեպից հետո 43-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն և հաղորդել կատարվածի մասին: Նա իրավապահներին ասել է, որ ինքը վիճել է այդ կնոջ հետ, որը եղել է իր տանը: Կնոջ գնալուց առաջ ինքը հանել է պրոթեզը և մի կողմ դրել:
Ոստիկանությունն «ահազանգը» ստանալուց հետո սկսել է օպերատիվ գործողություններ` գողոնը հայտնաբերելու համար: Կինն ընդունել է, որ գողացել է պրոթեզը, սակայն հավելել է, թե չի հիշում՝ ուր է դրել այն: Խուզարկությունը նույնպես արդյունք չի տվել: Թե ինչ պատիժ կկրի կինը՝ դեռ հայտնի չէ: Նոր պրոթեզը տղամարդուն կարժենա մոտ 2 հազար եվրո:







































