Thursday, 18 06 2026
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին

«Թուրանը» ծաղրում է Ալիեւին. Բաքուն կհակադարձի՞

Ադրբեջանի ԱԳՆ-ում «անթույլատրելի» են անվանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Սեժուրնեի «մեղադրանքները»: Այհան Հաջիզադեն «անընդունելի է համարում Ֆրանսիան ներկայացնել որպես խաղաղասեր երկիր, նա Փարիզին կոչ է արել ձեռնպահ մնալ նման հայտարարություններից»- անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հետ մամուլի ասուլիսին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը հակազդելու անհրաժեշտության մասին դիտարկմանը պաշտոնական Բաքվի արձագանքին, գրում է «Թուրան» գործակալությունը:

Միաժամանկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Իրանի խորհրդարանի պատգամավորի սկանդալային հայտարարությունը, որով նա կոչ է արել հրթիռային հարված հասցնել Բաքվում Իսրայելի դեսպանատանը,-շարունակում է ադրբեջանական լրատվամիջոցը եւ մեջբերում իրանցի խորհրդարանականի սոցցանցային գրառումը. «Սիոնիստական ռեժիմի հարձակման համրաժեք պատասխանի ուշացումը հվասարազոր կլինի Իրանի հեղինակությանը ծանր հարվածին: Իմ առաջարկությունն այն է, որ պետք է բաց հարձակում գործել տարածաշրջանում սիոնիստների դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի դեմ, նախընտրելի է՝ Ադրբեջանում»:

Ադրբեջանական լրատվամիջոցը, որ, թերեւս, այդ երկրում ամենահեղինակավորն է, փաստացի ծաղրում է Իլհամ Ալիեւին: Ընդ որում, շատ նուրբ ակնարկ է արված, որ Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանն ԱԳՆ խոսնակի մակարդակով արձագանքը բացառապես քարոզչական է, իրականում Ֆրանսիան Ադրբեջանի համար սպառանալիք չէ, իսկ Իրանի խորհրդարանի պատգամավորի սոցցանցային գրառումը չէր կարող նրա «գեղարվեստական ստեղծագործությունը» լինել: Էականը, թերեւս, այն է, թե ինչ չի ասում «Թուրանը»: Այսինքն՝ ի՞նչ հիմնավորում ունի իրանցի պատգամավորը, երբ առաջարկում է հրթիռային հարված հասցնել Բաքվում Իսրայելի դեսպանատանը:

Բաքվում Իրանի դեսպան Մուսավին օրերս վերադարձել է Թեհրան: Պաշտոնապես հայտարարվել է, որ նա ավարտել է դիվանագիտական առաքելության սահմանված ժամկետը: Բայց խիստ ուշագրավ է, որ մինչ այդ նա անոնսավորել էր «Նավրուզի տոնակատարության շրջանում Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում»: Ընդ որում՝ իրանա-ադրբեջանական սահմանի՝ Հոդափերինի կամրջին հարող հատվածում: Այդ հանդիպումը չկայացավ, որեւէ մեկնաբանություն, թե ինչու՞ Ռաիսին եւ Ալիեւը չեն կազմակերպել «Հոդափերին» եւ «Կույսի աշտարակ» ջրամբարների շահագործման հանձնելու արարողություն՝ չի հնչել:

Տարեսզբին բոլոր առումներով արտառոց տեղեկություն էր տարածվել, որ Բաքվում Իսրայելի դեսպանատան նստավայրում Ադրբեջանի «ՆԳՆ եւ այլ ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպվել է դիպուկահարների զորավարժություն»: Կա՞ր տեղեկություն, որ «ահաբեկչություն է նախապատրաստվում»՝ դժվար է ասել, բայց փաստը չափազանց խոսուն է, ինչպես եւ այն, որ չնայած երկկողմ հավաստիացումներին՝ Ադրբեջանն այդպես էլ առայսօր չի վերականգնել Թեհրանում իր դեսպանի գործունեությունը:

Սկզբունքային համաձայնություն տալով Ռուսաստան-Իրան տրանսպորտային հաղորդակցության տրանզիտի ապահովմանը, Բաքուն, կարծես, Թեհրանին «ինչ-որ պահանջ է ներկայացրել»: Մարտի 18-ին Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին ակնարկել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը եւ զարգացումները «զգայուն են, եւ Թեհրանը հաստատակամ է՝ պաշտպանելու իր ազգային շահերը»: Ի՞նչ «զարգացումներ» է դիտարկել Իրանը: Խոսքը ռուս-ադրբեջանական՝ Իրանին անհանգստացնող պայմանավորվածությունների՞ մասին է, թե՞ Թեհրանը դիտարկում է Արեւմուտքի հետ «ադրբեջանական խաղ»:

Եւ ինչու՞ է «Թուրանը» ծաղրում Ալիեւին կամ ինչու՞ Ադրբեջանն իրանցի պատգամավորի իրոք սկանդալային հայտարարությանը գոնե Միլլի մեջլիսի մակարդակով չի հակադարձել: Կհակադարձի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում