Thursday, 02 05 2024
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել

Էրդողանի վերջի՞ն, թե՞ հերթական «մայրամուտը»

Թուրքիայի կառավարող Արդարություն եւ զարգավում կուսակցությունը պարտություն է կրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Մեծ հաշվով սա անսպասելի չէր, հաշվի առնելով այն, թե ինչ բարդությամբ է մեկ տարի առաջ Էրդողանը հաղթել նախագահի ընտրությունը: Մեծ հաշվով, ՏԻՄ ընտրության արդյունքը ցույց է տալիս, թե ներքաղաքական իմաստով ինչ «վառոդի տակառի» վրա է նստած Էրդողանը: Մյուս կողմից, թեեւ ընդհանուր առմամբ առաջին անգամ է, որ նրա կուսակցություն ՏԻՄ ընտրության հավաքական իմաստով կրում է պարտություն, այդուհանդերձ առանձին քաղաքներում խոշոր պարտություն Էրդողանն առաջաին անգամ չէ, որ կրում է:

Օրինակ, 2019 թվականին նրա պարտվեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունը, հետո չեղարկեց արդյունքը եւ փորձեց իր կուսակցության թեկնածուի հաղթանակ ապահովել նոր փորձից, որն ի դեպ նախկին վարչապետ Յըլդըրըւմն էր, սակայն ընդդիմադիր թեկնածու Իմամողլուն դարձյալ հաղթեց: Այդ հանգամանքը շատերիս տվեց առիթ մտածելու, որ Թուրքիայի խոշորագույն քաղաքում կրած պարտությունը լինելու է Էրդողանի քաղաքական մամյարոմւտի սկիզբը, սակայն նա իշխանության է առ այսօր, չնայած հանգամանքին, որ Թուրքիայում ներքին իրավիճակն ու տնտեսական կացությունը բոլորովին չի բարելավվել, եթե չասենք հակառակը:

Միեւնույն ժամանակ, Էրդողանը փորձելլ է իր քաղաքական դիրքերը պահել պատերազմներով, որոնցից այդ ընթացքում ամենախոշորը թերեւս Արցախի դեմ պատերազմն էր, որի հետեւանքով Թուրքիան հայտնվեց Կովկասի կենտրոնում, միաժամանակ բերելով խոշոր աշխարհաքաղաքական փոփոխություններ: Արդյո՞ք Էրդողանը կփորձի ՏԻՄ ընտրությանը նոր, եւ ըստ էության ավելի խոշոր պարտությունը դարձյալ «փոխհատուցել» որեւէ պատերազմով: Սա է թերեւս գլխավոր հարցը, որ Թուրքիայից դուրս սուբյեկտների, բնականաբար առաջին հերթին նաեւ Հայաստանի համար առաջանում է Թուրքիայի ՏԻՄ ընտրությունից հետո:

Եվ այդ հարցը խորանում է Էրդողանը հետընտրական ճառից հետո: ՏԻՄ ընտրության ավարտից հետո նա ունեցել է ելույթ եւ ընտրությունը հայտարարել է թուրքական ժողովրդավարության հերթական հաղթանակ, ասելով, որ ՏԻՄ ընտրությունը ցույց տվեց, որ իրենք ոչինչ չեն անի ընդդեմ ժողովրդի կամքի: Միաժամանակ, Էրդողանը խոսել է ահաբեկության դեմ պայքարի մասին, ասելով, որ տարիների ընթացքում ահաբեկչական կազմակերպություններին քչել են անկյուն եւ կհասցնեն «մահացու հարվածը: Սա իհարկե ուժային խաղադրույքի անոնս է, որ ՏԻՄ ընտրությանը պարտվելուց հետո անում է Էրդողանը: Անկասկած է, որ նա դարձյալ հենց այդ «բաղադրիչն» է դիտարկում ներքին քաղաքական եւ տնտեսական խնդիրները հակակշռելու առանցքային միջոցներից մեկը:

Ըստ այդմ հարց է առաջանում, թե Էրդողանը որտե՞ղ կկիրառի այդ բաղադրիչը, եւ՝ երբ: Մյուս կողմից, Էրդողանի հնարավոր ժառանգորդ է դիտարկվում արտգործնախարար, հետախուզության նախկին ղեկավար Ֆիդանը: Էրդողանը նրան հետախուզական ծառայության պետի պաշտոնից նախարարի պաշտոնի բերեց նախորդ տարի նախագահական ընտրությունից հետո: Սա թույլլ է տալիս մտածել, որ պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի Ֆիդանը արձանագրի դիվանագիտական հաջողություններ, այդպես հավաքելով միավորներ Էրդողանին փոխարինելու համար: Բոլոր դեպքերում, ՏԻՄ ընտրությունը ցույց տվեց, որ Թուրքիան ընդհանուր առմամբ շարունակում է մնալ անկանխատեսելի խաղացող՝ ելնելով ներքին իրավիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում