Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցել է Երևան քաղաքում մեկնարկած Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով:
«Ողջունում ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական համաժողովի մեկնարկի կապակցությամբ:
Հայրենիք-Սփյուռք միասնությունը հանդիսանում է ինչպես հայոց անկախ պետականության գոյատման ու զորացման, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման հիմնասյուներից մեկը: Հենց այս միասնության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ամենածանր իսկ փորձություններին կանգնել կայուն զարգացման ուղու վրա:
Այն դինամիկ համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները: Դա պահանջում է Հայրենիքի Սփյուռքի պետական, քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային այլ շրջանակների միջ համագործակցության սերտացում, փոխգործակցության նոր եզրերի որոնում ու նախանշում:
Սփյուռքում այս գործընթացի առանցքային օղակ է հանդիսանում տարբեր կազմակերպությունների ղեկավարների ինստիտուտը` օղակ, որը երի թե ավելի լավ է տիրապետում սփյուռքահայերի կյանքի զարկերակին, համայնքներում առկա խնդիրներին նրանց լուծման ուղիներին:
Այս տեսանկյունից կարևոր եմ համարում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված համաժողովը, որը կարող է դառնալ մեր ժողովրդի երկու հայկական պետությունների համար կարորություն ունեցող թեմաների քննարկման հարթակ: Համագործակցության նման ձաչափը ավելի քան պահանջված է պրակտիկ աշխատանքների իրականացման համար հանդիսանում է թերս ամենաարդյունավետ տարբերակներից մեկը: Արցախը շահագրգռված է ու պատրաստակամ այս հարթությունում աշխատել` այն դիտարկելով որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործնական մեխանիզմ:
Բարեկամներ, վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի մեր ժողովրդի առջ ծառացած խնդիրների լուծման հայրենանվեր գործին:
Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ նրա մասնակիցներին` հաջողություններ` հանուն հայոց պետականության հզորացման ու մեր համազգային նպատակների իրականացման»:
Միջոցառմանը մասնակցում էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:










































