Wednesday, 15 05 2024
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»

Ռուսաստանը վտանգավոր է. Եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանը պետք է հաշվի առնի Վրաստանի փորձը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան, լրագրող Մարգարիտա Անտիձեն:

Կայացավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան։ Ի՞նչ սպասել այս այցից, որը կայացավ ամբողջությամբ այլ աշխարհաքաղաքական իրողությունում, ի տարբերություն նախորդի։

– Այս այցը ես չէի լուսաբանում, բայց լուսաբանել եմ նախորդ այցը, որը կայացել է 2018-ին, ինչպես նաև մնացած նախորդ բոլոր գլխավոր քարտուղարների այցը ոչ միայն Վրաստան, այլ տարածաշրջան։ Ամենակարևորը, որը ես կընդգծեմ, Ուկրաինայում տեղի ունեցող ռուսական ներխուժման ֆոնին սկսվել է մի փուլ և մի շրջան, երբ ՆԱՏՕ-ն պետք է ձեռնարկի արդեն որոշակի հստակ քայլեր և չսահմանափակվի միայն քաղաքական հայտարարություններով և խոստումներով այն երկրների հանդեպ, որոնք ուզում են դառնալ Դաշինքի անդամ։

Տարածաշրջանի երեք երկրներից Վրաստանը միակն է, որ բարձրաձայն հայտարարել է՝ ուզում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Ի պատասխան մենք մշտապես ստանում էինք տարատեսակ խոստումներ և հայտարարություններ, որ ՆԱՏՕ-ի դռները ձեր առջև բաց են, բայց Վրաստանը դեռ շատ անելիք ունի այդ առումով:

Կարծում եմ՝ տարածաշրջանում քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվել է հատկապես Ղարաբաղում տեղի ունեցածի ֆոնին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը մինչ օրս շարունակվում է։ ՆԱՏՕ-ն պետք է առաջարկի ավելի հստակ և ռեալ միջոցներ, ճանապարհներ ինչպես այս հակամարտությունը կարգավորելու, այնպես էլ ցանկացած ապագա հնարավոր էսկալացիաները կանխելու համար։ Որևէ երաշխիք չկա, որ այս տարածաշրջանում նոր կոնֆլիկտ չի սկսվելու, որում կարող են ընդգրկվել, օրինակ, Ռուսաստանն ու Վրաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները։ Մենք տեսնում ենք քաղաքական իրավիճակը Հայաստանում,  տեսնում ենք, որ հռետորաբանությունը Հայաստանում փոխում է։ Եթե նախկինում Հայաստանը կիսաձայն և շշուկով էր խոսում ԵՄ մաս կազմելու մասին, ապա  այսօր Երևանից հնչող քաղաքական հայտարարությունները ավելի ու ավելի հստակ են ու բարձր։ Ես կարծում եմ՝ եկել է մի ժամանակաշրջան, երբ արժի արդեն խոսքից անցնել գործի։

Հայաստանը կարծես բռնել է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ճանապարհը, բայց միաժամանակ իր աչքի առջև ունի նույն Վրաստանի օրինակը, որին ասում են՝ դռները բաց են, բայց դեռ ներս չենք թողնում։ Որքա՞ն է մեծ հավանականությունը, որ այսօր Հայատսանը և Վրաստանը դա կարող են անել միասին։

-Անկեղծ ասեմ, որ ես չեմ ակնկալում արագ և կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան մեր երկու երկրներին դառնալ Դաշինքի անդամ, եթե նման ցանկություն միանշանակ հատարարվի մասնավորապես Հայաստանի և Վրաստանի կողմից, քանի որ գիտենք, որ Ադրբեջանի հռետորաբանությունն այս առումով մի քիչ այլ է։ Թեև մյուս կողմից կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն, ինչպես նաև հավաքական Արևմուտքը պատրաստ չէ կորցնել ազդեցությունը Հարավային Կովկասում: Սա Արևմուտքի, ԱՄՆ-ի դիրքորոշումն է։ Արևմուտքի համար շատ կարևոր է, թե ինչ է կատարվելու Հարավային Կովկասում և ինչպես են դեպքերը զարգանալու։

Մյուս կողմից մենք ականատեսն ենք այն մարտահրավերներին և խնդիրներին, որոնց բախվում է Արևմուտքը, ԱՄՆ-ն։ Այս տարի ԱՄՆ-ում սպասվում են բարդ և ոչ միանշանակ ընտրություններ։ Տեսնում ենք լրջագույն ճգնաժամի նախանշաններ ամերիկյան իսթեբլիշմենթում, երբ ընտրողները նորից ստիպված են լինելու ընտրել Բայդենի՝ տարեց քաղաքական գործչի և Դոնալդ Թրամփի միջև։ Մենք հիշում ենք Թրամփի նախագահության տարիները և նրա հայտարարությունները ՆԱՏՕ-ի վերաբերյալ։  Ինչպես կզարգանան իրադարձությունները իսկապես շատ բարդ է կանխատեսել։ Եվ ոչ միայն այն համատեքստում, թե ինչ ազդակներ ու մեսիջներ կգնան մեր երկրների կողմից, այլ նաև այն առումով, թե ինչ իրադարձություններ տեղի կունենան Արևմուտքում և ՆԱՏՕ-ի ներսում:

-Ի՞նչ սպասել Ռուսաստանից։ Վրաստանը իր մաշկի վրա է զգացել ի՞նչ գին է ունենում քաղաքական վեկտոր փոխելը։ Ինչի՞ սպասի Հայաստանը՝ Վրաստանի փորձը հաշվի առնելով։

– Պարզ պատասխան՝ ոչ մի լավ բան։ Եվ դրա բազմաթիվ ապացույցներ և փաստեր կան։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը պատրաստ չէ և չի պատրաստվում կորցնել այս տարածաշրջանն իբրև իր ազդեցության գոտի։ Ահա, թե ինչու վերջին 30 տարիների ընթացքում այս տարածաշրջանում մշտապես ամենաողբերգական իրադարձութունների ականատեսն են լինում ԽՍՀՄ փլուզումից հետո։

Մենք հրաշալի հիշում ենք Ռուսաստանի վարքը Վրաստանի հանդեպ, և վերջինը 2008 թվականին էր։ Մենք հրաշալի հիշում ենք Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Հիշում ենք Մոսկվայի դիրքորոշումը, երբ փաստացի Ռուսաստանը հրաժարվեց օգնել Հայաստանին, չնայած որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Հենց այս իրադարձությունները, թերևս, խթանեցին Հայաստանին՝ գնալ  արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության։

Պարզապես, սա ոչ թե բարդ, այլ շատ վտանգավոր թեմա է։ Ռուսաստանը մի երկիր է, որը նախկին ԽՍՀՄ հանրապետությունները դիտարկում է բացառապես իբրև իր ազդեցության գոտի։ Մա պատրաստ չէ թույլ տալ այդ երկրներին իրական անկախություն և ինքնիշխանություն ունենա, և ցանկացած պահի կարող է հավակնել այդ երկրների տարածքային ամբողջականությանը։ Օրինակ, Վրաստանի տարածքների 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Նաև Ռուսաստանը դա անում է իր պրոքսիների, այլ երկների միջոցով։

Ձեր փորձից ելնելով՝ ի՞նչ խորհուրդ կտայիք Հայաստանի իշխանություններին ռուսական վտանգի նվազեցման համար։

– Գիտեք, ես միշտ շեշտում եմ, որ Ռուսաստանն ունի իր սեփական քաղաքական օրակարգը։ Հետևաբար, եթե նայենք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերութունները Խորհրդային Միության փլուզումից հետո, կտեսնենք, որ դրանք շատ սերտ հարաբերություններն և կապեր էին։ Երկու երկրներն էլ միևնույն ռազմական կառույցի անդամ են, Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի անդամ է։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Բայց արդյոք դա երաշխավորե՞ց Հայաստանի տնտեսական, ռազմական, էներգետիկ անվտանգությունը։ Կարծում եմ՝ ոչ։ Այդ պատճառով մտածել, որ եթե ամբողջությամբ սպասարկենք ռուսական քաղաքական օրակարգը, ապա դա կերաշխավորի անվտանգություն, քաղաքական մանկամտություն է: Մյուս կողմից ես հրաշալի հասկանում եմ, որքան վտանգավոր է Ռուսաստանը՝ հատկապես Արցախում և Ուկրաինայում տեղի ունեցածից հետո։ Այդ պատճառով ասել,  որ, այո՜, ճակատային պետք է գնալ առաջ, ճիշտ չէ: Պետք է առավելագույնս օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը։ Ես լրագրող եմ, դիվանագետ չեմ և պատրաստի բաղադրատոմսերի մասին խոսելը ինձ համար բարդ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում