Իրանական հեռուստաընկերությունը հայտնում է, որ երկրի իշխանությունները ձերբակալել են 5 մարդու, որոնք աշխատում են BBC հեռուստաընկերությունում և իրականացնում են հեռարձակում պարսկերենով: Ինչպես հայտնվում է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, այդ խումբը բրիտանական BBC-ին Իրանի մասին տեսահոլովակներ և «չարակամ» ռեպորտաժներ է ուղարկել:
Լրագրողների անունները դեռևս չեն հայտնվում:
Իրանն արգելափակել է հեռուստաընկերության հաճախականությունը և մեղադրել նրա ղեկավարությանն ու բրիտանական կառավարությանը երկրում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, որոնք տեղի են ունեցել Իրանում 2009 թ. ընտրություններից հետո:
BBC-ի ծառայությունը, որը հեռարձակում է իրականացնում պարսկերենով, Թեհրանում գրասենյակ չունի:










































