Թայվանում սահմանվել է միաժամանակ ջութակ նվագելու նոր ռեկորդ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Այս ձեռքբերումը սահմանվել է Չժանհուա քաղաքի մարզադաշտում, երբ մինչև 18 տարեկան 4645 աշակերտներ նվագել են երաժշտական այդ գործիքի վրա:
Կատարումը տևել է հինգ ու կես րոպե: Այս միջոցառմանը ներկա են գտնվել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1925 թ. Լոնդոնում: Այն ժամանակ ռեկորդի սահմանմանը մասնակցել է 4 հազար երաժիշտ: