«Հանրապետության հրապարակը Երևանի թիվ մեկ հուշարձանն է, որն ունի միջազգային ճանաչում: Այսպես բիրտ միջամտությունն անթույլատրելի է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը` նկատելով, որ թմբուկի գաղափարը վերանայելու դեպքում պետք է վերանայվի Ազգային պատկերասրահի թմբուկի հարցը: Նրա խոսքով` այստեղ կառաջանա երկրորդ թմբուկի գոյության խնդիրը:
«Կստեղծվի մի խառնիճաղանջ պատկեր: Հարցը մտնում է էքսպերիմենտի դաշտ: Ցանկացած միջամտություն պետք է ունենա իր գաղափարախոսությունը»,- նշեց նա` ընդգծելով, որ դա հղի է շատ վատ հետևանքներով, քանի որ չկա ոչ մի հիմնավորում: «Սերունդների առջև ինչպե՞ս ենք ներկայանալու: Չի կարելի հարցին այդպես թեթևսոլիկ մոտեցում ցուցաբերել»,- ասաց Հասրաթյանը` հավելելով, որ այսօր ունենք ավարտուն, շատ լավ ստացված հրապարակ:








































