Արմավիրի առաջնորդարանից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 17-ին: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի և Արմավիր քաղաքի 80-ամյակի նախաշեմին մարզկենտրոն Արմավիր քաղաքում հանդիսավորությամբ կատարվել է եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Հիմնօրհնեքի արարողությանը ներկա են գտնվել Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանը, մարզի դատախազ Հ.Ղարախանյանը, պատվավոր հյուրեր, ովքեր ստանձնեցին եկեղեցու 16 վեմ քարերի կնքահայրերի պարտականությունը: Իրենց աղոթքներն էին բերել և եկել էին այս պատմական իրադարձությանը մասնակցելու բազմաթիվ հավատացյալ հայորդիներ,-ասված է հաղորդագրության մեջ:







































