Ոստիկանները փորձել են սադրանք հրահրել Կառավարության ընդունելությունների տան մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ, սակայն երիտասարդ ընդդիմադիրները կարողացել են շղթա կազմել եւ չեզոքացնել ոստիկանների սադրանքը: Այդ ընթացքում տեղի է ունեցել քաշքշուկ, որի ժամանակ ոստիկանության մի մայոր բարձրախոսով հարվածել է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի գլխին: