Thursday, 11 06 2026
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել

Մենք չպետք է կորենք անկախության խաժամուժում. Ռ. Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Հայաստանի անկախության քսանամյակի ձեռքբերումների և կորուստների մասին:

Նա նկատեց, որ մենք այսօր այդքան շատ բան չունենք նշելու, քանզի այս քսան տարիների ընթացքում ունենք հայեր, որոնք լքում են Հայաստանը, տնտեսական համակարգը ևս բավարար չէ, աղետի գոտին ևս մինչ օրս ամբողջությամբ վերականգնված չէ, Ղարաբաղի հարցը մնում է «անլուծելի»:

Կիրակոսյանը նշեց, որ մենք ոչ թե պետք է գնահատենք մեր ձեռքբերումները` հաշվի առնելով անցյալը, այլ պետք է գնահատենք ներկան: Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական, քաղաքական բարեփոխումները պետք է ոչ թե համեմատենք Ադրբեջանի հետ, այլ մեր ներսի ժողովրդավարության. «Այս առումով Հայաստանն, իրոք, անկախ է, անկախ է ժողովրդավարությունից»:

Ըստ Կիրակոսյանի` Հայաստանում վտանգավոր է կոռուպցիայի չափը, և կառավարությունն այսօր կախված է օլիգարխներից: Հայաստանը կախված է Ռուսաստանից: Ունենալով օտար երկրի ռազմական բազա իր տարածքում` նա գումար չի ստանում Ռուսաստանից, ընդհակառակը` ինքն է պարտավոր վճարել:

«Այն հանգամանքը, որ Հայաստանի սահմանները պահպանում է ոչ թե Հայաստանը, այլ օտար պետություն, սա ոչ հարգալից վերաբերմունք է անկախության նկատմամբ, անկախությունը թերի է այս առումով»,- պարզաբանեց Կիրակոսյանը:

Փորձագետի գնահատմամբ` հայաստանյան համալսարաններն ավարտածներն այսօր ավելի քիչ հնարավորություններ ունեն, քան քսան տարի առաջ: Նրա կարծիքով` Հայաստանն իր անկախությունը պահպանելու համար պետական գործիչների կարիք ունի. «Մենք չպետք է կորենք անկախության խաժամուժում, մենք պետք է այս անկախությունը դարձնենք բոլորինը, բոլորի տոնը, ոչ թե միայն նրանցը ովքեր մեծ մեքենաներով և թիթիզ համարներով շրջում են քաղաքում»:

Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ այն որոշումները, որ այսօր մենք կատարում ենք, վերաբերում են մեր սերունդներին և նշեց, որ ինքը կցանկանար տեսնել թե ինչպիսին կլինի Հայաստանը քսան տարի անց և ոչ թե հայացք գցեր` տեսնելու, թե ինչպիսին էր այն քսան տարի առաջ:

«Հայաստանում անկախության շաբաթ է, միաժամանակ Նյու Յորքում Պաղեստինը փորձում է անկախություն ստանալ: Այս շաբաթ միջազգային հանրությունը քննարկելու է չճանաչված միավորների անկախության ձեռքբերումները, այնտեղ են լինելու Կոսովոն, Արևելյան Թիմորը, իսկ Ղարաբաղի վերաբերյալ այնտեղ որևէ բանաձև չի լինի, ու դրա համար մենք ոչ թե ՄԱԿ-ին պետք է մեղադրենք, այլ Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարություններին` այս առիթը չօգտագործելու համար»,- կարծիք հայտնեց Ռիչարդ Կիրակոսյանը` հավելելով, որ այն փաստը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախաձեռնող չէ, ապացուցում է այն հանգամանքը, որ այսօր իշխանությունները քսան տարի հետ են նայում: Կիրակոսյանը նաև ընդգծեց, որ ՄԱԿ-ը այն կազմակերպությունն է, որտեղ Հայաստանի դիվանագիտությունը բավականին թույլ է, և հենց այնտեղ ընդունվեցին այնպիսի բանաձևեր, որտեղ Հայաստանը «օկուպանտ է» անվանվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում