Tuesday, 30 04 2024
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահը կհամալրվի բարձրակարգ աուդիո և ձայնագրման սարքավորումներով

‹‹Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 12-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի (մինչև 72,000 ԱՄՆ դոլար) ստորագրման արարողությունը՝ Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։

Դրամաշնորհի պայմանագիրը ստորագրել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Աոկի Յուտական և ‹‹Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ›› ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Նորայր Նազարյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Դանիել Դանիելյանի ներկայությամբ։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն անչափ կարևոր նախաձեռնության համար: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև դեսպան Աոկի Յուտակային իր գործունեությամբ մշակութային կառույցներին աջակցելու համար:

«Ուրախ ենք, որ այսպիսի նախաձեռնությունը գալիս է մի երկրից, որտեղ արդի տեխնոլոգիաների որակը շատ բարձր է, և որի շնորհիվ մենք ձեռք ենք բերում բարձրակարգ տեխնիկա: Այս տեխնիկան կծառայի ոչ միայն ֆիլհարմոնիկ նվագախմբին, այլև հայաստանյան և արտերկրի այն նվագախմբերին, երաժշտական խմբերին, որոնք ելույթներ կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում: Անդրադառնալով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելին՝ նշեմ, որ ունենք շատ լավ օրինակ. պետական հատկացումների, մասնավոր և արտերկրի աջակցությունների շնորհիվ ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության նախաձեռնողականության արդյունքում վերանորոգվել է համերգասրահի դահլիճը: Այս դրամաշնորհի արդյունքում Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճը կվերազինվի արդի տեխնիկայով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Ծրագրի նպատակն է Արամ Խաչատրյան համերգասրահը վերածել բարձրորակ, տեխնիկապես հագեցած մշակութային հարթակի, որտեղ հնարավոր կլինի իրականացնել նաև բարձրորակ ձայնագրություններ և հեռարձակումներ։ Ճապոնական կառավարության տրամադրած այս միջոցները լավագույնս կծառայեն բարձրակարգ համերգների, միջոցառումների, ձայնագրությունների իրականացմանը»,- նշել է Դանիել Դանիելյանը և մաղթել ծրագրի հաջող իրականացում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի տեղեկացմամբ՝ դրամաշնորհն ուղղվելու է Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրին։ «Ձեռք են բերվելու աուդիո և ձայնագրման ոլորտում աշխարհի առաջատար ճապոնական YAMAHA ընկերության CL1 և DM7 ձայնակառավարման 2 վահանակ: Այս գերժամանակակից սարքավորումները թույլ կտան Արամ Խաչատրյան համերգասրահում իրականացնել որակյալ համերգներ, որոնք պահանջում են ձայնի տեխնիկական լավ վերարտադրություն, միջազգային ստանդարտների համապատասխան ձայնագրություններ (CL1) և համերգների ուղիղ հեռարձակումներ (DM7)»,- ասել է Նորայր Նազարյանը և հավելել, որ վերջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահի համար աուդիո և ձայնագրման սարքավորումներ են ձեռք բերվել 25 տարի առաջ՝ 1999 թվականին, կրկին Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցության շրջանակում:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական նշել է, որ կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը, նկատել նաև, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Ճապոնիան, շատ նմանություններ ունեն. «Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով և հնագույն մշակույթով, և կիսում են սերը երաժշտության հանդեպ: Ծրագիրը հնարավորություն կտա այս գեղեցիկ համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնք ձեռք են բերվելու այս աջակցության միջոցով: Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ և երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և շատ ուրիշներ: Մեր նպատակն է պահպանել և փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին: Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով մենք կարող ենք նպաստել այս կարևոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն Արամ Խաչատրյան համերգասրահում ճապոնական սարքավորումների և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում