Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և վարչապետ Դոնալդ Տուսկը երեքշաբթի օրը՝ մարտի 12-ին, կայցելեն ԱՄՆ։ Այցի մասին հայտարարել են Լեհաստանի նախագահի և վարչապետի գրասենյակները․ հայտնում է «European Pravda»-ն։
Այցի ընթացքում Դուդան և Տուսկը Սպիտակ տանը բանակցություններ կվարեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Բացի այդ, Դուդան կհանդիպի Սենատի մեծամասնության դեմոկրատ ղեկավար Չակ Շումերի և հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի հետ։ Լեհաստանի նախագահը կհանդիպի նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ջոնսոնի և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսի հետ։
Դրանից հետո Դուդան կմեկնի Բրյուսել՝ բանակցություններ վարելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։