Եգիպտոսի տուրիզմի նախկին նախարար Զուհեյր Գարանան 3 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ. հայտնում է եգիպտական «Ալ-Ահրամ» օրաթերթը:
Նախկին նախարարը, ով հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո, մեղադրվում է մասնավորապես այն բանում, որ տուրիստական գործակալություններին արտոնագրեր տրամադրելիս օրինախախտումներ է արել` թույլտվություն տալով բացառապես իրեն մտերիմ գործարարներին պատկանող տուրիստական գործակալություններին:
Սա նախկին նախարարի արդեն երկրորդ դատավարությունն է, այս տարվա մայիսին նրան դատապարտել էին ևս 5 տարվա ազատազրկման՝ պետական եկամուտները վատնելու և պետությանը 51 միլիոն դոլարի վնաս հասցնելու համար:











































