Monday, 15 06 2026
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար

ՆԳ նախարարությունում քննարկվել են ազատությունից զրկված անձանց ուղեկցմանը և պահպանությանը վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարարությունում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մարտի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Արդարադատության նախարարության, Քննչական կոմիտեի, Դատական դեպարտամենտի և ՆԳՆ ոստիկանության պատասխանատու ծառայությունների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Հիմքում ունենալով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ոլորտային բարեփոխումների շրջանակներում պետական տարբեր կառույցներում գործառույթների հստակեցման, կրկնությունների բացառման կարևորությունն ու ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորումը՝ քննարկման նպատակն էր միասնական և փոխհամաձայնեցված դիրքորոշում ձևավորել՝ ձերբակալված, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցման, պահպանման, այդ թվում՝ ուղեկցման դեպքում սննդի և հիգիենայի ապահովման գործընթացում ներգրավված պետական տարբեր մարմինների գործառույթների հստակեցման և տարանջատման վերաբերյալ։

Մասնակիցները համակարծիք էին, որ ուղեկցման և պահպանության ոլորտում գործառույթների ներկայիս ոչ հասցեական բաշխվածությունը և օրենսդրական առկա լուծումներից չբխող պրակտիկան ՆԳՆ ոստիկանության համար առաջացնում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն և չի բխում ՀՀ կառավարության որդեգրած ոլորտային գործառույթների որոշակիացման մոտեցումից։

Հանդիպմանը նախորդած աշխատանքային քննարկումների և հանդիպման ընթացքում հնչած տեսակետների համադրմամբ, որպես ամփոփում, ընդունելի մոտեցում է ձևավորվել առ այն, որ՝

– ձերբակալված, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցման ու պահպանման գործընթացում, որպես պետական մարմինների գործառույթների սահմանազատման սկզբունք, պետք է հիմք ընդունվի այն հանգամանքը, թե նշված անձինք, որ մարմնի շահառու են հանդիսանում տվյալ փուլում։ Ըստ այդմ, ձևավորվել է մոտեցում, որ վերջնարդյունքում ձերբակալվածների ուղեկցումը պետք է իրականացվի ՆԳՆ ոստիկանության, կալանավորված և դատապարտյալների ուղեկցումը՝ Քրեակատարողական ծառայության կողմից։

– նշված ծառայությունների կողմից դատարան ներկայացված ձերբակալված, կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանությունը, այդ պահից մինչև վերջիններիս դատարանում գտնվելու անհրաժեշտության վերացումը, պետք է իրականացվի Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կողմից։

– դատարանում պահպանության տակ գտնվելու ընթացքում պետք է երաշխավորվի անձի սնվելու և այլ վերաբերելի իրավունքները։

– պետք է մշակվեն դատարանում առկա խցերի տիպային մոդելն ու չափանիշները՝ առկա և նոր դատարանների համար հնարավոր լուծումներով, ու դրանցում ազատությունից զրկված անձանց պահելու իրավական ռեժիմները»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննարկման ընթացքում օրակարգային հարցի համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր պետական մարմին սեղմ ժամկետում կգույքագրի նշված սխեմայի իրականացման համար կազմակերպական, իրավական, հաստիքային, կադրային վերապատրաստման և այլ հնարավոր կարիքները, որոնց հիման վրա կկազմվի գործընթացի կենսագործման հստակ ծրագիր և կներկայացվի Կառավարություն։ Ըստ մշակման ենթակա ժամանակացույցի՝ կհստակեցվեն նաև հնարավոր միջանկյալ ժամանակամիջոցում լուծումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում