Thursday, 18 06 2026
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին

Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է Նիկոլայ Դենկովի կառավարության հրաժարականը

Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (Խորհրդարանը) ընդունել է վարչապետ Նիկոլայ Դենկովի գլխավորած կառավարության հրաժարականը. այդ որոշմանը միաձայն կողմ է քվեարկել 216 պատգամավոր։ Կառավարության հրաժարական տալու առաջարկը խորհրդարան է ներկայացվել մարտի 5-ին։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Սահմանադրության համաձայն՝ Դենկովի կաբինետն իր պարտականությունները կկատարի մինչև Բուլղարիայի նոր կառավարության ընտրությունները։

Բուլղարիայի կառավարության հրաժարականը տեղի է ունենում պլանային ռոտացիայի շրջանակներում, որի շուրջ համաձայնության են եկել «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» և «Ժողովրդավարական ուժերի միություն» (ՔԲԵվԶ-ԺՈւՄ) կոալիցիան և «Շարունակում ենք փոփոխությունները» – «Ժողովրդավարական Բուլղարիա» (ՇՓ-ԺԲ) դաշինքն այն բանից հետո, երբ նրանք չկարողացան ստեղծել լիարժեք կոալիցիա, սակայն երկրի կառավարման կայուն կառույց ձևավորեցին 2023 թ. ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո։

Դենկովը վարչապետ է ընտրվել անցյալ տարվա հունիսի 6-ին և, պայմանավորվածության համաձայն, մարտին պետք է կառավարության հրաժարականի դիմում ներկայացներ խորհրդարան, իսկ մի շարք պարտադիր ընթացակարգերից հետո նրա լիազորությունները պետք է անցնեն փոխվարչապետ և արտգործնախարար Մարիա Գաբրիելին:

Այժմ չկան լիակատար երաշխիքներ, որ ռոտացիան հաջողությամբ կանցնի, քաղաքական միավորումների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել երկրի կառավարման ծրագրի և կադրային քաղաքականության շուրջ։ Մարտի 5-ին ՔԲԵվԶ-ԺՈւՄ-ը ՇՓ–ԺԲ-ին է փոխանցել կոալիցիոն համաձայնագրի նախագիծը. եթե այն մերժվի, ապա, հավանաբար, Բուլղարիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում