Լիբիայի Ազգային անցումային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարել է, որ ապստամբները Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքի վրա նոր հարձակում են սկսել: Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, Սիրթում քադաֆիականները լուրջ դիմադրություն են ցույց տալիս ապստամբներին:
Ինչ վերաբերում է Բանի Վալիդին, ապա այստեղ հարաբերական անդորր է, քանի որ նախօրեին կրած ծանր պարտությունից հետո ապստամբները վերադասավորում են իրենց ուժերը:
Հիշեցնենք, որ Սիրթ և Բանի Վալիդ քաղաքները շարունակում են վերահսկվել Մուամար Քադաֆիի կողմնակիցների կողմից:








































