Մոլդովայում տեղի է ունեցել երգչուհի Ժասմինի և տեղի գործարար Իլան Շորի հարսանեկան արարողությունը, որին մասնակցել են ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես Նիկոլայ Բասկովը և Ալեքսանդր Բույնովը: Life News-ի տվյալներով՝ Ժասմինի տատիկի ուշանալու պատճառով հարսանեկան արարողությունը կարող էր հետաձգվել, սակայն ի վերջո ամեն ինչ կարգավորվել է:
Պարզվում է, որ փեսացուի մայրը կտրականապես դեմ է եղել իր որդու և Ժասմինի ամուսնությանը:










































