Ֆինլանդիայի ոստիկանությունն ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով ձերբակալել է երկու մարդու: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով Ֆինլանդիայի ոստիկանության տարածած հաղորդագրությանը, որտեղ մասնավորապես նշվել է, որ ձերբակալվածները զբաղվել են ահաբեկչական խումբ ձևավորելու և այն ֆինանսավորելու աշխատանքներով:
Ոստիկանությունը, քննության շահերից ելնելով, ահաբեկչություններ պատրաստող անձանց մասին որևէ տեղեկություն չի հաղորդում:








































