«Միսս Կալիֆոռնիա-2012» գեղեցկության մրցույթում Գլենդելը կներկայացնի ազգությամբ հայ լրագրող Վիոլետ Կանիյանը, ով աշխատում է Examiner.com-ում և գրում է հիմնականում դերասանների ու կինոփառատոնների մասին հոդվածներ:
Վիոլետը, ով զբաղվում է նաև բարեգործությամբ, հայտարարել է, որ ցանկացել է մասնակցել մրցույթին, որպեսզի միջոցներ ձեռք բերի հաշմանդամ և որբ երեխաների համար: Կանիյանը մասնավորապես ասել է. «Ես ցանկանում եմ, որպեսզի հարյուրավոր երեխաներ, ովքեր գտնվում են հիվանդանոցներում կամ մանկատներում, ավելի շատ ժպտան»,- գրում է Examiner.com-ը:
Կանիյանը հաղթանակի դեպքում հնարավորություն կունենա մասնակցել ինչպես «Միսս ԱՄՆ-2012», այնպես էլ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթներին:









































