Հնդկաստանի հյուսիսում գտնվող Աղրա քաղաքի հիվանդանոցներից մեկում ահաբեկչություն է տեղի ունեցել: Պայթեցվել է հիվանդանոցի սպասասրահի նստարանի տակ տեղադրված ռումբը: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով հնդկական լրատվամիջոցներին: Տուժել է առնվազն 3 մարդ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հնդկաստանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել մեկ այլ ահաբեկչություն, ինչի արդյունքում զոհվել էր 10 մարդ, վիրավորվել՝ 47-ը: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Հարաքաթուլ Ջիհադ» ահաբեկչական խմբավորումը: