Իսրայելական խորհրդարանի ներկայացուցիչների և տարածքային իշխանությունների բողոքները չկարողացան չեղյալ համարել հայտնի լուսանկարիչ Սթենսեր Թուվինկեի մերկ մարդկանց զանգվածային ֆոտոսեսիան Մեռյալ ծովում: Այսօր վաղ առավոտյան իսրայելական լողափերից մեկում հավաքվել էր մոտ 1,200 մարդ, որոնք մասնակցում էին այս նախագծին:
Հավատարմագրված լրագրողներին թույլատրել են նկարահանումներ կատարել միայն այն դեպքում, երբ ֆոտոխցիկները ֆիքսեն մոտ 100 հոգանոց խմբեր, այն էլ՝ հեռու տարածությունից: Իսրայելի զբոսաշրջության նախարարությունում կարծում են, որ այս ակցիան թույլ կտա Մեռյալ ծովը մտցնել աշխարհի յոթ նոր հրաշալիքների մեջ:














































