Թաիլանդի հարավում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում` մեկ օտարերկրյա զբոսաշրջիկ: 50 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից 16-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Իշխանությունների հաղորդած տեղեկությունների համաձայն` երեք հեռակառավարվող պայթուցիկ սարք գործի են դրվել Սուգայ Քոլոք քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Իրավիճակն այս շրջանում շարունակում է լարված մնալ անջատողականների գործողությունների հետևանքով: Գրոհային խմբերը փորձում են հասնել Թաիլանդի կազմից հարավային երեք նահանգների դուրս գալուն: 2004թ.-ից հետո իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 4800 մարդ: