Tuesday, 28 05 2024
Ինչո՞ւ չի կանխատեսվել աղետի մասշտաբը. տասնյակ միլիոն դոլարների վնաս ենք կրել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«Հայր մեր» լավ արտասանելու համար վարչապետ չեն ընտրում. կարևոր հարցերին պատասխան չի տրվում
Վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով
Ինչպե՞ս կարելի է սառեցնել Աստծուն տված երդումը. ուխտադրժություն է
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու. «Հրապարակ»
Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին. «Հրապարակ»
Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են. ի՞նչ է մտածել Բագրատ Սրբազանը. «Հրապարակ»
Իշխանությունը մանթրաժի մեջ է. «Հրապարակ»
Շուտով կօտարվի Ագրարային համալսարանի հանրակացարանը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԿԿՀ-ն իրականացրել է՝ մարզային այցից հայտնի Արմեն Ղուլարյանի 2021-2022-ների հայտարագրերի վերլուծություն. «Ժողովուրդ»
Պարգևավճարներ եւ գեներլի կոչում են տալիս ու քսի տալիս ժողովրդի վրա. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հայտարարագրում իշխանության «սրտի» ԿԿՀ-ն անարժանահավատություն չի նկատել. «Ժողովուրդ»
Օվերչուկի հատկանշական հայտարարությունը Կոպիրկինի կանչի ֆոնին
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Բաքուն փլուզում է ԵԱՀԿ-ն

Փետրվարի 16-ին Իլհամ Ալիեւը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Տարածված տեղեկատվությունը պարզ հուշում էր, որ Ալիեւը բարձրացրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահությունը, Գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը եւ Բարձր պլանավորման խումբը լուծարելու հարցը: Ակնհայտ է, որ քանի դեռ ԵԱՀԿ այդ ինստիտուտները գործում են, Ալիեւի մանտրան, որ «ղարաբաղյան խնդիր այլեւս գոյություն չունի» միջազգային լեգիտիմությունից դուրս է:

Այսօր ադրբեջանական մամուլը բացահայտ գրում է, որ Բաքուն կարող է «արգելափակել ԵԱՀԿ 2024թ. բյուջեի հաստատումը»: Բայց ավելի ուշագրավ է իշխանամերձ լրատվամիջոցի տեղեկացվածությունը, որ Ռուսաստանի պետական դուման եւ Դաշնային խորհուրդը մտադիր են ԵԱՀԿ-ին ՌԴ անդամակցությունը դադարեցնելու որոշում ընդունել, քանի որ այն «վերածվել է հակառուսաստանյան կառույցի»: Ռուսաստանը դադարեցրել է Եվրոպայի խորհրդին անդամակցությունը, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը մեկ տարով արգելափակված է:

Բաքուն հատկապես ոչ նպատակահարմար է տեսնում ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի հետագա գոյությունը: Այդ կառույցը զբաղվել է ԼՂ շուրջ տարածքներից զորքերի ետքաշման, շփման նոր գծի եւ կոմունիկացիաների քարտեզագրման հարցերով: Քաղաքական կարգավորման բոլոր առաջարկություններն ունեցել են նաեւ ռազմա-կոմունիկացիոն քարտեզներ, որ ներկայացվել են հավելվածների տեսքով: Ոչ ոք այդ փաստաթղթերը չի չեղարկել: Իրողություն է, որ Բարձր պլանավորման խումբը գործում է, վերջին նշանակումն արվել է 2022 թվականին:

Եթե Բաքվի լրատվամիջոցը ճիշտ է տեղեկացված, եւ Ռուսաստանն իրոք ԵԱՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մտադրություն ունի, ապա դա նշանակում է 1975թ. ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտից ՌԴ՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդի, հրաժարում: Զգուշացումը, որ Բաքուն կարող է արգելափակել ԵԱՀԿ 2024թ. բյուջեն, կառույցը լուրջ փորձության ենթարկելու քայլ է. ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Բացառված չէ, որ Ալիեւն իր վրա ԵԱՀԿ-ն տորպեդահարելու պարտավորություն է վերցրել, ինչից հետո միջազգային այդ կազմակերպության հետագա գոյությունն իսկ կասկածելի կլինի:

ԵԱՀԿ փլուզմամբ կարող են շահագրգռված լինել նաեւ Միացյալ Նահանգները, Եվրամիության առանձին երկրներ, Մեծ Բրիտանիան: Ի վերջո, բոլորի համար էլ պարզ է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը չի գործում: Եվրոպայում, եվրասիական տարածքում ուժի գործադրման եւ ուժով հարցեր կարգավորելու նախադեպեր կան՝ Հարավսլավիայի փլուզում, Կոսովոյի անկախացում, Աբխազիա, Հարավային Օսեթիա, Ղրիմ եւ Դոնբաս, ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմ, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիա, էթնիկ զտումներ…

Ինչպե՞ս է հանգուցալուծվելու Ուկրաինայի հարցը: Պատերազմը շարունակվում է, շարունակվելու է առնվազն մինչեւ տարեվերջ: Գերմանիայի կանցլերը Մյունխենում հայտարարել է, որ Ռուսաստանի պայմաններով խաղաղություն չի լինելու: Բայց ոչ ոք չի ասում, որ չի լինելու նաեւ Ալիեւի պայմաններով հայ-ադրբեջանական կարգավորում: Ալիեւին հաջողվե՞լ է, հաջողվու՞մ է կամ հաջողվելու՞ է ուժային կենտրոններին համոզել, որ «ղարաբաղյան խնդիր այլեւս գոյություն չունի»: Մյունխենում ԱՄՆ պետքարտուղարի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի էներգետիկայի նախարարը մեկնել է Վաշինգտոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում