Անգլիական Bentley ապրանքանիշը վերադառնում է ավտոսպորտ: Ինչպես հաղորդում է Racecar Engineering ընկերությունը, ընկերության ղեկավարությունն ընդունել է սկզբունքային որոշում՝ ավտոռալիներին մասնակցությունը վերականգնելու համար, սակայն դեռ չի ընտրել, թե կոնկրետ որ առաջնությունում: Նշվում է, որ մրցումներին ներկայացվելու է արտաճանապարհային Bentley-ն:
Bentley-ի ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերն ասել է, որ ընկերությունը որոշել է մասնակցել արտաճանապարհային մարաթոններին: Հնարավոր տարբերակ է դիտարկվում «Դաքարի» մրցարշավը: Այս դեպքում Bnetley-ն կօգտագործի Volkswagen ընկերության տեխնոլոգիաները, որը հաղթել է «Դաքարի» վերջին երեք մրցարշավներում: Հիշեցնենք նաև, որ Volkswagen-ը համարվում է Bentley ապրանքանիշի սեփականատերը: