Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հաջորդ շաբաթ հանդիպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ակնկալվում է, որ այդ հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում, որտեղ սեպտեմբերի 20-ին բացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նիստը։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Բեն Ռոդեսը հայտնել է, որ հանդիպման ժամանակ Օբաման փորձելու է Էրդողանին համոզել՝ կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ։ Օբաման փորձելու է այդ հարցում համոզել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով պատրաստվում է ոչ միայն այցելել Գլխավոր ասամբլեայի՝ Նյու Յորքում կայանալիք նիստին, այլև՝ ելույթ ունենալ նրա ամբիոնից։










































