Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է կառավարության նոր կազմը, որ գրեթե անփոփոխ է մնացել։ Նախկին կառավարության բոլոր անդամները, բացառությամբ արդարադատության նախարարի, պահպանել են իրենց պաշտոնները։ Ջեյհուն Բայրամովը վերանշանակվել է արտաքին գործերի, Զաքիր Հասանովը՝ պաշտպանության նախարար:
Յաղուբ Էյուբովը կրկին դարձել է առաջին փոխվարչապետ, Ալի Ահմեդովն ու Շահին Մուստաֆաևը՝ փոխվարչապետներ։
Ադրբեջանի վարչապետ է վերանշանակվել Ալի Ասադովը, իսկ արդարադատության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Ազերա Ջաֆարովը։