Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան Իսրայելին կոչ են արել հրաժարվել Ռաֆահում ռազմական գործողությունից

Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներ Ջասթին Թրյուդոն, Էնթոնի Ալբանիզը և Քրիստոֆեր Լյուքսոնը կոչ են անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ կապված Ռաֆահում Իսրայելի կողմից պլանավորված ռազմական գործողության հետ: Այս մասին կողմերը համատեղ հայտարարություն են տարածել:

«Մեզ լրջորեն մտահոգում է այն, որ Իսրայելը ցամաքային հարձակում է պլանավորում Ռաֆահում: Ռաֆահում ռազմական գործողությունն աղետալի կլինի։ Այնտեղ ապաստանել է շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի, այդ թվում՝ մեր քաղաքացիներից շատերը և նրանց ընտանիքները», – ասվում է երեք երկրների վարչապետների հայտարարության մեջ:

Երեք վարչապետներն Իսրայելի կառավարությանը կոչ են անում «չգնալ այդ ուղիով», քանի որ քաղաքացիական անձինք գնալու տեղ չունեն։

«Անհապաղ հումանիտար հրադադար է անհրաժեշտ», – հայտարարել են վարչապետները։

Նրանք նշել են, որ Գազայում մարդասիրական օգնության կարիքը երբեք այսքան մեծ չի եղել։

«Քաղաքացիական բնակչությանը պետք է ցուցաբերվի արագ, անվտանգ և անխոչընդոտ մարդասիրական օգնություն»,- ընդգծել են պետությունների ղեկավարները։

Նրանք շեշտել են, որ հրադադարը չի կարող լինել միակողմանի, և կոչ են արել ՀԱՄԱՍ-ին «անհապաղ վայր դնել զենքերը և ազատ արձակել բոլոր պատանդներին»։

«Ի վերջո, կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական լուծում՝ բանակցությունների ճանապարհով», – ասել են Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ղեկավարները:

Միևնույն ժամանակ, Պենտագոնը հաղորդել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա իսրայելցի պաշտոնակից Յոավ Գալանտը հեռախոսազրույցում քննարկել են «քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և հումանիտար օգնության տեղաշարժն ու դրա հասանելիությունն ապահովելու կարևորությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում