Չճշտված տեղեկություններով՝ 3-12 մարդ է զոհվել Նևադա նահանգում ավիաշոուի ընթացքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ինքնաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հաղորդում են տեղի բժշկական ծառայությունները, որոնց հղում է անում BBC հեռուստաալիքը:
Ականտեսները պատմել են, որ մարդկանց մարմինների մասերն ու ինքնաթիռի բեկորները թափված են ավիաշոուի վայրում: Հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին, որոնց մեծ մասը գտնվում է ծանր վիճակում: Իշխանությունները հայտնել են, որ P-51 Mustang ինքնաթիռի օդաչուն չի կարողացել վերահսկել մեքենան և այն ընկել է հանդիսատեսի վրա:










































