Thursday, 18 06 2026
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

«4-րդ հանրապետության» ներքաղաքական «ճաշացանկը»

Հայտնի աղմկոտ պատմությունների համատեքստում դիտարկվող ներիշխանական բաժանարար գծերի խորացումները թերեւս հարկ է դիտել տարբեր անկյուններից, առավելագույնս ընդգրկուն պատկերացում կազմելու համար, թե հնարավոր ի՞նչ «բաղադրատոմսեր» կարող են գոյություն ունենալ իշխանության «խոհանոցում»:

Մասնավորապես, եթե իշխանությունը սկսում է խոսել «4-րդ հանրապետության» մասին, որպես հիմնավորապես, իրավա-քաղաքական այլ հիմքով պետականության ձեւավորում, ապա ըստ ամենայնի դրա հետ մեկտեղ ունի նաեւ «պատկերացումներ» այդ «4-րդ հանրապետության» ներքաղաքական ստատուս-քվոյի վերաբերյալ: Չի կարող այսպես ասած լիովին նոր իրավա-քաղաքական հիմքով պետականությունը՝ իհարկե ըստ օրվա իշխանության պատկերացման, կենսագործել այսպես ասած հին ներքաղաքական ստատուս-քվոյով:

Ըստ այդմ, առնվազն առաջանում է հարց, թե արդյո՞ք ներիշխանական բաժանարար գծերի խորացումը գործնականում չի դիտվում այդ ներքաղաքական ստատուս-քվոյի տրանսֆորմացիայի -ճանապարհ, որի արդյունքը՝ դարձյալ ըստ իշխանության պատկերացման, կլինի այն, որ Հայաստանում քաղաքական համակարգը կկազմավորվի հենց գոյություն ունեցող իշխանությունից պոկված, իսկ իրականում՝ սերող ուժերից: Բնականաբար, այդ գործընթացը կարող է ծավալվել ոչ թե «նշանակումներով», այլ այսպես ասած խթանումներով, այդ թվում կոնֆլիկտների միջոցով:

Ընդ որում, պետք չէ բացառել իհարկե, որ հնարավոր այսօրինակ «բաղադրատոմսը» մշակվել է ամենեւին ոչ հենց Հայաստանի իշխանական «խոհանոցում»: Քաղաքական նախագծումների ակունքները կարող են ենթադրել իհարկե ավելի լայն շրջանակի աղբյուրներ: Առավել եւս, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն կտրված չեն եղել արտաքին իրողություններից, այլ գործնականում մշտապես ենթակա են եղել հենց այդ իրողություններից բխող ուղղակի, թե անուղղակի ազդեցությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում