Sunday, 14 06 2026
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց

Շարժվել մեռյալ կետից

Երեկ հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանն անկախության քսանամյակի կարևոր տոնակատարություններին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Պետք է խոստովանել, որ այս տեղեկության օրինաչափությունը հարաբերական է, հատկապես Հայաստանի պարագայում: Մի կողմից` միանգամայն նորմալ է, որ անկախության տոնակատարություններին մասնակցելու հրավեր է ուղարկվում նախկին, առավել ևս առաջին նախագահին: Մյուս կողմից` Հայաստանում կարծես թե նմանօրինակ ավանդույթներ չկան, ավելին` կար քենի պաշտոնականացում, երբ անցանկալի անձինք և լրատվամիջոցները չեն հրավիրվում նախագահական նախաձեռնություններին:

Մեկ այլ կողմից եթե նայենք, ապա Սերժ Սարգսյանն, ըստ էության, այլ ելք չուներ, քանի որ չհրավիրելով Տեր-Պետրոսյանին` նա ստիպված չէր հրավիրելու նաև Ռոբերտ Քոչարյանին, քանի որ առնվազն անհասկանալի կլիներ, եթե երկրորդ նախագահին հրավիրում են, իսկ առաջինին` ոչ: Այդ դեպքում Սերժ Սարգսյանի, այսպես ասած, ժողովրդավար իմիջը, որ փորձում է նա ձևավորել, հօդս կցնդեր անմիջապես, թեև, ըստ էության, դժվար է ասել նաև, որ նա այդ իմիջն այժմ ունի. ելույթները դեռ իմիջ չեն, որովհետև դրանք դեռ պետք է լուրջ ընկալվեն հանրության կողմից, իսկ լուրջ ընկալելու համար հանրությունը դեռ պետք է շոշափի այդ ելույթների և իրական կյանքի կապը:

Այդպիսով, Տեր-Պետրոսյանին ուղարկված հրավերն ինչ-որ տեղ նորմալ է և տեղավորվում է պետական տրամաբանության մեջ, սակայն մյուս կողմից էլ` ակնհայտորեն զգացվում է, որ դա իրականում ձևական և արհեստական քայլ է: Ու այդ հանգամանքը թերևս քիչ հավանական է դարձնում, որ Տեր-Պետրոսյանն ընդունի հրավերը, առավել ևս, եթե այնտեղ է լինելու նաև Ռոբերտ Քոչարյանը: Թեև տոնն ու քաղաքական առօրյան չի կարելի խառնել իրար, բայց նաև չի կարելի կտրել իրարից, որովհետև տոնը վերաբերում է հենց նույն երկրին, որի առօրյան իրավիճակը սրել է գրեթե անելանելիության աստիճան:

Չէ՞ որ առօրյան է տոնը տոն դարձնում: Եվ հենց միայն այն, որ այսօր, ըստ էության, իսկապես մեծ խնդիր է դարձել սովորական ավանդույթի հարցը` երբ երկրի անկախությունը նշում են նախկին ու ներկա նախագահները առանց ավելորդ լարվածության, վկայում է, որ Հայաստանը ձախողել է իր առօրյան: Ու այն վերականգնելու տարբերակը, անշուշտ, տոնական հրավերները չեն: Ողջունելի է, որ Սերժ Սարգսյանը փորձում է թեկուզ ձևի, թեկուզ իմիջի համար կոտրել ձևավորված քենակարգը և հրավիրել Տեր-Պետրոսյանին, բայց մյուս կողմից` երևի թե Սերժ Սարգսյանն ինքը հասկանում է, որ այդ հրավերը անխուսափելիորեն բախվում է հայաստանյան իրականության պատին և հայտնվում փակուղու առաջ: Իհարկե Տեր-Պետրոսյանը կորոշի` ընդունե՞լ հրավերը, թե՞ ոչ, ու անկասկած նա ինքը կհիմնավորի իր ցանկացած որոշում, և գուցե նույնիսկ ոչ միայն խոսքով, այլ նաև գործով հիմնավորի:

Բայց առկա իրավիճակը ինքնին արդեն հուշում է, թե անհեթեթության ինչ աստիճանի է հասել Հայաստանի պետական կյանքը և թե ինչ կարգի ռադիկալ փոփոխություններ են անհրաժեշտ այդ կյանքում` իրավիճակը նորմալ և օրինաչափ պետական զարգացման հունի մեջ դնելու համար: Այդ տեսանկյունից էականն այն է, թե ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանն անկախության տոնից հետո և արդյոք աշխատանքային առօրյայում նա կարո՞ղ է համարձակություն դրսևորել խախտելու առկա ավանդույթներն ու հանդիպում նախաձեռնելու նույն Տեր-Պետրոսյանի հետ` ներքաղաքական իրավիճակը շարժելով մեռյալ կետից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում