Ամերիկյան տիեզերական ազգային գործակալությունը` NASA-ն, զգուշացնում է, որ Երկրին է մոտենում 6 տոննա ծանրությամբ արհեստական մի արբանյակ, որը մոտակա օրերի ընթացքում հնարավոր է բախվի մեր մոլորակին:
Արհեստական արբանյակը տիեզերքում է գտնվում արդեն 20 տարի: Այն կարող է ընկնել Երկրի ցանկացած հատվածում: Տիեզերական աղբը կարող է մասնատվել կամ ոչնչանալ մինչև Երկրին հասնելը:
Մինչ այժմ մեր մոլորակի ոչ մի բնակիչ չի տուժել տիեզերական աղբից. հայտնում է BBC-ն:










































