Գայանայի ջունգլիներում մի խումբ խիզախ երիտասարդներ մոտ 100 կիլոգրամանոց անակոնդա են բռնել: Ինչպես հայտնում է Life News-ը, անակոնդայի մարմնի լայնությունը 68 սանտիմետր է, իսկ երկարությունը` 6.5 մետր:
Անակոնդային առաջինը նկատել է 28-ամյա կենսաբան Նիալ Մըքքանը, ով պատմել է, թե ինչ դժվարությամբ է հնարավոր եղել որսալ հսկա կենդանուն:
Նիալը, ով հատել է Ատլանտյան օվկիանոսը սովորական նավակով, հայտարարել է, որ անակոնդա որսալն իր երազանքն է եղել, ինչն էլ իրականություն դարձավ:









































