Wednesday, 01 07 2026
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը

Գեղարքունիքի մարզպետը պարգևատրել է ՏՏ ոլորտում հայտարարված մրցույթում հաղթած մարզի դպրոցականներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել և մարզպետի շնորհակալագրով խրախուսել է «Tesvan» ՍՊԸ-ի կողմից Սևան համայնքի 9-12-րդ դասարանցիների և Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողների միջև անցկացված մրցույթի եզրափակիչ փուլի հաղթողներին։

Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից՝ Սևան քաղաքում 2019 թվականին հիմնադրված որակի ապահովման ծառայություններ մատուցող «Tesvan» ընկերության նպատակն է նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աջակցել ոլորտով հետաքրքրված անձանց՝ սկսելու սեփական կարիերան։ Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ երիտասարդների համար՝ շարունակելով բացահայտել նոր տաղանդների և ճանաչելի դարձնել Սևանը որպես տեխնոլոգիական քաղաք:

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ 2023 թվականի դեկտեմբեր ամսին կայացել է մրցույթի առաջին փուլը, որին մասնակցել են Սևան համայնքում գործող մարզային ենթակայության 13, մեկ ավագ դպրոցի 9-12-րդ դասարանների և Սևանի բազմագործառութային պետական քոլեջի սաները։ Վերջիններիս տրվել է 30 հարցից բաղկացած թեստային առաջադրանք՝ նրանց տրամաբանական կարողությունները բացահայտելու նպատակով։

Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած 30 մասնակից հնարավորություն է ստացել մասնակցելու մրցույթի երկրորդ փուլին:

Արդյունքում՝ հաղթող 3 մասնակիցները «Tesvan» ՍՊԸ-ի կողմից ստացել են համակարգիչներ, իսկ մյուս մասնակիցներն արժանացել են խրախուսական նվերների։

Երկրորդ փուլ անցած 30, ինչպես նաև լավագույն արդյունք ցուցաբերած ևս 10 մասնակցի հետ ընկերությունն արդեն իրականացնում է ոլորտին վերաբերող վերապատրաստումներ՝ օգնելով նրանց ՏՏ ոլորտում մասնագիտանալու և կարիերան սկսելու հարցում:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մրցույթի կազմակերպիչների և հաղթողների հետ հանդիպմանը լսել է նրանց կարծիքներն ու առաջարկությունները, ներկայացրել իր տեսլականը՝ ծրագրի շարունակականությունն ու ընդլայնումն ապահովելու ուղղությամբ։

«Շնորհակալ եմ մրցույթի կազմակերպիչներին, մասնակիցներին և հաղթողներին, քանի որ նման մրցույթ-ծրագրի իրականացումը մեր կրթական հաստատություններում առայժմ միակն է, և կցանկանայի, որ այն ընդգրկեր նաև մարզի մյուս համայնքների դպրոցները։

Այդ նպատակի իրականացման համար ուզում եմ վստահեցնել, որ մարզպետի աշխատակազմը կցուցաբերի բավարար աջակցություն։ Ցանկալի կլինի, որ ծրագրի հաղթողներն այցելեն մեր մարզի մյուս համայնքների դպրոցներ, ներկայացնեն իրենց ձեռքբերումները համակարգչային գիտելիքների ոլորտում, ոգևորեն և ճիշտ ուղղություն ցույց տան աշակերտներին»,-նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում