Դեպի Սիրիա կատարած թռիչքների առումով ոչ մի փոփոխություն չկա: Հալեպում ամեն ինչ նորմալ է: Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր ներկայացուցչության աշխատակիցների հետ, քանի որ տեղյակ ենք Սիրայի դեպքերից, սակայն ոչ մի վտանգ չկա: «Առաջին լրատվական»-ի` արդյո՞ք անվտանգ են Սիրիա կատարած թռիչքները հարցին ի պատասխան այսպես ասացին «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից:
«Սովորականի պես իրականացնում ենք մեր շաբաթական թռիչքները: Քաղաքում այս պահի դրությամբ ամեն ինչ հանգիստ է և անվտանգ: Այն, ինչ կատարվում է, Հալեպից շատ հեռու է կատարվում»,- ասաց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում են նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ ցույցերը, որոշ քաղաքներում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև տեղի են ունենում զինված բախումները:
Երևան-Հալեպ չվերթերն իրականացվում են շաբաթը մեկ անգամ` երկուշաբթի օրերին:










































