Monday, 20 05 2024
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են

Բաքվի «խավիարային դիվանագիտության» գերմանական բացահայտումը

Մյունխենի դատախազությունը եւ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանությունը հաստատել են մամուլի տեղեկությունը, որ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ կասկածվում են Ադրբեջանից կաշառք ստանալու եւ ԵԽԽՎ-ում քաղաքական լոբբինգ իրականացնելու մեջ, հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Այդ մասին գրում է Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության լրատվամիջոցներից MejdanTV-ն՝ հղելով գերմանական մամուլի մի շարք հրապարակումների:

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ կասկածվում են Բունդեսթագի նախկին պատգամավորներ Էդուարդ Լինթերը եւ Աքսել Ֆիշերը: Հայտնի է դարձել, որ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանությունը բացահայտել է Ադրբեջանի իշխանության ներկայացուցչին, ում միջոցով Բունդեսթագի պատգամավորները կաշառք են ստացել:

Նա Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Էլխան Սուլեյմանովն է: Ներգրավվե՞լ է Սուլեյմանովը որպես կասկածյալ կամ Գերմանիայի իշխանությունները համապատասխան հայց են հարուցել՝ հայտնի չէ:

Անցյալ տարվա նոյեմբերին Բաքվում Գերմանիայի դեսպանը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել ոչ կառավարական կազմակերպություններին «ապօրինի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու» համար: Բաքվում Գերմանիայի դեսպանատունն այդ առթիվ հրապարակել էր պարզաբանում, որտեղ հստակ նշաված էր, որ «անհատական դրամաշնորհ է հատկացվել հետաքննող լրագրող Մոհամադ Կեկալովին»: Վերջինս կալանավորված է եւ մեղադրվում է «դրամական մաքսանենգության» մեջ:

Ըստ երեւույթին, Մյունխենի դատախազության եւ Դաշնային քրեական ոստիկանության կողմից Ադրբեջանի «խավիրային դիվանագիտության» բացահայտումը բացի իրավականից, ունի նաեւ քաղաքական կողմ: Թեմայի շուրջ հրապարակումներից մեկը հիշեցնում է, որ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսել եւ կազմակերպել համաեվրոպական նշանակության միջոցառումներ՝ «բարձրացնելով իր վարկանիշը, իսկ եվրոպական հանրությունը տարիներ շարունակ չտեսնելու է տվել Ալիեւների իշխող ընտանիքի ավտորիտարիզմը»:

Հրապարակման հեղինակը նաեւ անդրադառնում է Կլիմայի հարցերով համաշխարհային խորհրդաժողովն այս տարի Բաքվում անցկացնելու որոշմանը եւ համարում, որ դա «քաղաքական առումով ճիշտ չէ»: Կա՞ Եվրոպայում կասկած, որ այդ համաժողովն Իլհամ Ալիեւը կօգտագործի սեփական լեգիտիմության հաստատման նպատակով: Ըստ երեւույթին, նման մտահոգություններ եվրոպական հանրությունն ունի:

Մյունխենի դատախազությունը եւ Դաշնային քրեական ոստիկանությունը չեն հայտնում, թե գործի նախաքննությունն ինչ փուլում է, Բունդեսթագի նախկին պատգամավորներին մեղադրանք առաջադրվե՞լ է կամ կառաջադրվի՞: Սպասել գործի արագ բացահայտման, թերեւս, չարժե: Հնարավոր է՝ Գերմանիայի պատկան մարմիններն էլ շահագրգռված չեն: Խնդիրը, հավանաբար, ավելի շատ քաղաքական նշանակություն ունի:

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը «պետք է մինչեւ տարեվերջ վերականգնվի, այլապես Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին անդամակցության հարցում այլ որոշում կընդունի»: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» բացահայտումը, երեւի, անուղղակի ազդակ է, որպեսզի այլ երկրների պատգամավորներ չգայթակղվեն: Էական է, որ մամուլի տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է, գործն ընթացքի մեջ է:

Բացառված չէ, որ հետաքննությունը բացահայտի «խավիրային դիվանագիտությանը» ներգրավված ադրբեջանցի այլ պաշտոնյաների եւս: Այդ դեպքում Իլհամ Ալիեւը կհայտնի բարդ կացության մեջ: Իսկ եթե գերմանացի նախկին պատգամավորները խոստովանեն, որ Բաքվից ստացած գումարներով կաշառել են նաեւ այլ երկրների պատգամավորների, ապա գործի քաղաքական հնչեղությունը շատ ավելի բարձր կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում