Monday, 20 05 2024
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է

Հայաստանի ուշադրության առարկան. Իրանն ընդլայնում է արեալը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսին Թեհրանում ընդունելով Սուդանի արտգործնախարարի պաշտոնակատարին հայտնել է, որ Իրանը ողջունում է դիվանագիտական հարաբերությունը վերականգնելու Սուդանի պատրաստակամությունը: Ռայիսին հայտարարել է, որ Թեհրանը ուզում է նպաստել Սուդանի ուժեղ կառավարության ձեւավորմանը: Այս տեղեկությունն առաջին հայացքից քիչ ընդհանուր բան ունի այն խնդիրների հետ, որոնք հուզում են կամ կարող են հուզել Հայաստանին՝ ելնելով անվտանգության միջձավայրից եւ դրանում առկա իրողություններից:

Գործնականում սակայն, տեղեկությունը ըստ էության ուղիղ առնչություն ունի այդ միջավայրին, եթե դիտենք, թե ինչպիսի աշխարհագրական դիրքում է Սուդանը՝ աֆրիկյան խոշոր պետություններից մեկը, որը ափամերձ է Կարմիր ծովին: Կարմիր ծովն այսօր մերձավորարեւելյան մեծ ռեգիոնի առանցքային գոտիներից մեկն է՝ հաշվի առնելով հայտնի իրադարձությունները, եւ Կարմիր ծովում այսօր ծավալվող զարգացումներին ներգրավվածություն ունեն ոչ միայն ռեգիոնալ, այլ նաեւ համաշխարհային խոշոր խաղացողները:

Այդ համատեքստում, Իրան-Սուդան հարաբերության վերականգնումը նախ խոսում է աֆրիկյան մայրցամաքում ընդհանրապես Իրանի դերակատարության աճի մասին, քանի որ այդ դերը չի սահմանափակվում լոկ Սուդանով, եւ երկրորդ՝ ռեգիոնալ անվտանգության միջավայրում եւ տեղի ունեցող զարգացումների համատեքատում Իրանի դերակատարության աճի հեռանկարի մասին:

Իսկ դա ինքնին նշանակում է, որ Իրանի կշիռը կարող է ավելանալ նրա կենսագործունեության ամբողջ արեալով, այդ թվում բնականաբար Կովկասում: Բնականաբար սա Հայաստանի համար կարեւոր դիտարկման հանգամանք է, հաշվի առնելով այն, որ կազմում է ընդհանրապես աշխարհակարգային ուժերի բալանսի վերափոխման մեծ գործընթացի կարեւոր մասերից մեկը, որն իր մեջ պարունակում է ինչպես հնարավորությունների, այնպես էլ բնականաբար ռիսկերի չափաբաժիններ, հետեւաբար դրանք կառավարելու եւ Հայաստանի համար դրական հարաբերակցություն ապահովելու անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում