Այսօր պայթյուն է եղել Էրեբունու Նոր Արեշ թաղամասում։
ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ ահազանգ են ստացել Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի մասին։
Ըստ ահազանգի՝ 1 կամ 2 տուն է փլուզվել։ Դեպքի վայր է մեկնել մարտական 4 հաշվարկ։
Ականատեսներն ասել են, թե փլատակների տակ քաղաքացիներ կարող են լինել. ՆԳՆ-ից առայժմ ոչ հերքում, ոչ հաստատում են այդ լուրերը։









































