Saturday, 04 07 2026
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում

Հարվածներ, որոնք «սպանու՞մ», թե՞ ուժեղացնում են Իրանը

Թուրքական եւ ադրբեջանական մեդիաշրջանակներում նկատելի ոգեւորությամբ է տեղեկացնում մերձիրանական խմբավորումների օբյեկտներին ուղղված ԱՄՆ զինուժի զանգվածային հարվածների մասին, որ տեղի են ունեցել նախորդ գիշերը: ԱՄն այդպես պատասխանել է իր ռազմակայաններին հասցված հարվածներին, որի հետեւանքով օրերս զոհվել էրամերիկացի երեք զինվորական: Օրեր առաջ Իրանի նախագահին ընդունած եւ տասը տարբեր համաձայնագրեր ստորագրած Թուրքիայի ոգեւորությունը զարմանալի չէ:

Որքան էլ Անկարան պայմանավորվում է Իրանի հետ, այդուհանդերձ կասկածից վեր է, որ Թուրքիայի համար Իրանը ռեգիոնալ մրցակից է, մի շարք առումներով: Ընդ որում, խոսքը լոկ մերձավորարեւելյան մեծ ռեգիոնի մասին չէ, այլ ընդհուպ կենտրոնասիական, որտեղ կա թյուրքալեզու պետությունների միջեւ Տաջիկստանի «կղզյակը», որտեղ բավականին նկատելի է Իրանի ազդեցիկ ներկայությունը ոչ միայն քաղաքական իմաստով, այլ Իրանի այսպես ասած էթնո-քաղաքական շունչը: Միեւնույն ժամանակ, Անկարայի համար բավականին անցանկալի ընթացք ունեցավ իրան-պակիստանյան «հարվածների փոխանակումը», որը, թվում է, թե երկու երկրների միջեւ մեծ կոնֆլիկտի սկիզբ էր, սակայն կարծես թե դառնում է խորքային պայմանավորվածությունների կետ: Համենայն դեպս, հարաբերության կտրուկ սառեցումը ենթարկվել կարծես թե նույնքան կտրուկ հալոցքի եւ Թեհրանն ու Իսլամաբադը՝ որը թուրքական ռազմավարությունում դիտարկվում է որպես կարեւոր ռազմա-քաղաքական գործընկեր, կարծես թե սկսեցին բավականին գուցե բարդ, բայց խորքային խոսակցություն ռեգիոնալ վերաձեւումների հեռանկարի ֆոնին:

Եթե այդ ամենին ավելանա եւ այն, որ Իրանն ըստ ամենայնի ոչ միայն միջուկային տերությունից հինգ րոպե է պակաս, այլ գուցե թերեւս հինգ րոպե է պակաս այդ մասին ազդարարումից, ապա պարզ է դառնում, թե մերձավորարեւելյան մեծ ռեգիոնում ինչպիսի ռիսկի տակ են մեծ առաջնորդության էրդողանյան պատկերացումները: Ահա թե ինչու Անկարան անթաքույց ոգեւորությամբ կընդունի Իրանի դիրքերին հասցվող ցանկացած հարված, լինի դա ուղիղ, թե այսպես ասած պրոքսի տրամաբանությամբ: Սակայն, արդյո՞ք այդ ոգեւորությունն իր տակ զգայականությունից զատ ունի քաղաքական ռացիոնալության հիմք: Խոսքը հետեւյալի մասին է. ԱՄՆ հարվածները «սպանու՞մ» են Իրանի ռեգիոնալ դերը, թե՞ առավել ուժեղացնում այն: Սա մեծ հարց է, կամ առնվազն՝ միարժեք պատասխան չունեցող հարց: Եվ բանը լոկ հայտնի արտահայտությունը եւ դրանից բխող տրամաբանությունը չէ՝ «այն ինչ մեզ չի սպանում՝ ուժեղացնում է»: Բանն այն է, որ ԱՄՆ եւ Իրան պրոքսի դիմակայության խորացումը ավելի է ընդգծում Իրանի ռեգիոնալ դերն ու առաջնորդության «ներուժը», Թեհրանի շուրջ ստեղծելով իրավիճակ եւ քաշելով այսպես ասած մի բաժանարար գիծ՝ ռեգիոնալ մյուս դերակատարների վարքագծի իմաստով:

Այստեղ է թերեւս նաեւ պատճառը, որ Անկարան ու Բաքուն բավականին սառն ու կոշտ հռետորաբանության ու այսպես ասած հաղորդագրությունների են անցնում Կովկասի առումով: Թուրքական աղբյուրները տարածում են փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա այցի մասին: Անկարան Պուտինի հետ մտադիր է թերեւս քննարկել հենց այդ հարցերը, փորձելով թերեւս հասկանալ, թե ի վերջո Իրանի դերի առումով ինչ դիրքորոշում ունի Մոսկվան, որ Թեհրանի հետ պատրաստվում է ստորագրել մեծ պայմանագիր: Ռուսական կողմը դեռ չի արձագանքում Պուտինի այցի մասին թուրքական աղբյուրների տարածած տեղեկություններին, ըստ երեւույթին այցի համաձայնության ռազմա-քաղաքական գինը բարձրացնելու համար: Վերջին երեք տարիներին Կովկասում թուրքական ազդեցության «գերաճ» թույլ տված Մոսկվայի համար ներկայումս երեւի թե խնդիր է այն արգելակելը, իսկ այդ հարցում առանցքային միջոց է դիտարկվում Իրանի մեծ ռեգիոնալ դերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում