Thursday, 30 05 2024
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

Նիկոլ Փաշինյանը և Մարկետա Պեկարովան մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգությանն հաստատման հեռանկարի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է Մարկետա Պեկարովայի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստան-Չեխիա հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում փոխգործակցությանն ու նպաստում հարաբերությունների ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է նաև խորհրդարանական սերտ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Ըստ աղբյուրի՝ Մարկետա Պեկարովան ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը և նշել, որ դրա զարգացմանը նպաստել է նաև վարչապետ Փաշինյանի՝ 2023 թվականին Չեխիա կատարած պաշտոնական այցը:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեխիա հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, որոնք միտված են քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի և համատեղ նախագծերի ընդլայնմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ, վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում